ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Քլինթոնի ու Թրամփի առաջին հեռուստաբանավեճը

Քլինթոնի ու Թրամփի առաջին հեռուստաբանավեճը
27.09.2016 | 17:40

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփն անցած գիշեր առաջին դեմ առ դեմ հեռուստաբանավեճն են անցկացրել՝ կենտրոնանալով տնտեսական հարցերի ու արտաքին քաղաքականության վրա:

Բուռն, փոխադարձ վիրավորանքներով ուղեկցված բանավեճից հետո, ըստ սոցիոլոգիական հարցումների, նախկին պետքարտուղարի վարկանիշը մի փոքր գերազանցել է մրցակցին:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ